Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Գիտնականները գրեթե բացահայտել են Թութանհամոնի դամբարանի առեղծվածը

Գիտնականները գրեթե բացահայտել են Թութանհամոնի դամբարանի առեղծվածը
30.11.2015 | 09:55

Գիտնականները 90 տոկոսի հավանականությամբ պնդում են, որ Եգիպտոսի Արքաների հովտում Թութանհամոնի դամբարանում անհայտ սրահ կա: Նրանք ենթադրում են, որ այնտեղ Եգիպտոսի մեկ այլ լեգենդար տիրակալի` Նեֆերտիտիի դամբարանն է: Նեֆերտիտիի դամբարանը գտնելու հավանականության մասին գիտնականները նորից խոսել են Թութանհամոնի դամբարանի տարածքի սքանավորումից հետո: Եգիպտոսի հնությունների հարցերով նախարարը հաստատել է նոր սրահի հայտնաբերումը, իսկ գիտնականները գրեթե համոզված են, որ այնտեղ Էխնաթոն փարավոնի գլխավոր կնոջ` Նեֆերտիտիի հուղարկավորության սրահն է: Նեֆերտիտիի աճյունի հայտնաբերումը կլինի 21-րդ դարի մեծագույն գիտական հայտնագործությունը: Թութանհամոնը` Եգիպտոսի «մանուկ տիրակալը», մահացել էր մ.թ.ա. 1324-ին 19 տարեկանում` երկիրը 9 տարի կառավարելուց հետո՝ առեղծվածային հանգամանքներում: Նա ավելի հայտնի է իր հուղարկավորության սրահով, 11 կգ-անոց ոսկե մահադիմակով: Նեֆերտիտին Եգիպտոսում թագավորել է մ.թ.ա 1351-1334-ին: Ըստ որոշ տեսությունների` նա Թութանհամոնի մայրն էր:

Դիտվել է՝ 2517

Մեկնաբանություններ